երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում․  բախվել է 4 մեքենա

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Ալեքսանյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենային, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Խաչատրյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է Արցախի Հանրապեպության քաղաքացի 31-ամյա Արման Պետրոսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Lexus» մակնիշի ավտոմեքենային։

 Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «BMW X6»-ի աջ կողմի առջևի անվահեծանը վրայից պոկվել է և այդ վիճակում «BMW X6»-ը մոտ 100 մետր առաջ է ընթացել։

  • Կիսվել: