Շենգենյան գոտու սահմանները վերաբացվում են
Հունիսի 15-ից վերաբացվում են Շենգենյան սահմանները։ Այս մասին գրում է Euronews-ը։
Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Շվեյցարիան և մի քանի այլ երկիր որոշել են հանել մուտքի սահմանափակումները։ Աղբյուրի հաղորմդմաբ՝ խոսքը միայն Շենգենյան գոտու ներքին սահմանների մասին է՝ միայն եվրոպացիների համար։
Ինչ վերաբերում է Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներին, ապա նրանց համար սահմանափակումները դեռ գործում են: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն միայն հուլիսին:


