կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շարունակվում  են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. մարզպետ

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. մարզպետ

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
 
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը ` Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։
 
Ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։
 
Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ տանող անվտանգ և ժամանակակից կահավորված 18 կմ ճանապարհ։
 
Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը՝ ապահովելով անվտանգ և դյուրին տեղաշարժ, քանի որ վերջինս կհանդիսանա սողանքային Ողջաբերդ համայնքի տարածքով անցնող ճանապարհի այլընտրանք։
 
Ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ՛՛։
 

  • Կիսվել: