Շարունակական են լինելու այցերս պոլիկլինիկաներ` տեղում ծանոթանալու առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին. Ավանեսյան
Շարունակական են լինելու այցերս պոլիկլինիկաներ` տեղում ծանոթանալու առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին, ապահովելու քաղաքացիների հետ անմիջական հետադարձ կապը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում՛՛,-նշել է նա։



