ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արթուր Չախոյանը ձվերով ակցիա է իրականացնում դատախազության մոտ

Արթուր Չախոյանը ձվերով ակցիա է իրականացնում դատախազության մոտ

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր՝ փետրվարի 5–ին, հավկիթներով բողոքի ակցիա է կազմակերպել դատախազության դիմաց։

Նա, լրագրողների հետ զրույցում նշեց. «Կհիշեք, որ անցած տարի դեկտեմբերին ես այստեղ ակցիա էի իրականացրել Նոր Նորքում ապօրինի համայնքային գույքը հափշտակելու հարցով, այդպիսով համայնքին հասցնելով մոտ 500-ից 700 հազար դոլարի վնաս։ Այդ դեպքերը հաստատվեց, թե՛ իրավապահ համակարգի կողմից, թե՛ Երևանի քաղաքապետարանի կողմից, այն դեպքում, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում էր ինձ զրպարտության համար դատի տալ։

Այդ դեպքի հետ կապված ինձ վրա հարձակում է կատարվել ու իմ հեռախոսը հափշտակվել է։ Ոստիկանությանը բոլոր փաստերը ներկայացրել եմ, կա տեսանյութ, որտեղ երևում են աայդ մարդկանց դեմքերը։ Դրանից հետո ինձ շանտաժի են ենթարկում, ասում են՝ սուս մնա, մենք գիտենք՝ դու ում հետ ես խոսում, ում հետ ես շփվում և այլն։ ֆեյսբուքով են ինձ նման բան ասել, ասողն էլ անհայտ անձ է։

Դեկտեմբերից ես շատ ակտիվություն չեմ ցուցաբերել մի պարզ պատճառով, որ այսպես ասած, իրենց թելը թելեմ, տեսնեմ այդ սուս մնալը ինչի՞ է հանգեցնելու։

Ոստիկանության աշխատակիցները ինձ բերում են այդ մարդկանց նկարները ցույց են տալիս, ասում են՝ սա ի՞նքն է, ասում եմ՝ հա, այսինքն անհայտ մարդ չկա։ հետո այդ մարդիկ դառնում են «անհայտ»։ Այսինքն իմ սուս մնալու ընթացքում, իրենք դարձան անհայտ անձինք, ինձ էլ փորձում են շանտաժի միջոցով լռեցնել։ Չկա այնպիսի մի տեղեկատվություն, թե իմ հեռախոսի մեջ, թե նամակագրության մեջ, որ ես վախենալու բան ունենամ»,–ասաց նա։

Չախոյանը նշեց, որ այս դեպքի վերաբերյալ դիմել է նաև դատախազություն, սակայն այնտեղ էլ ընթացք չեն տվել, ծածկադմփոց են անում. «Ու սա այն դեպքում, որ հանցագործխների դեմքերը կան, իրենք հայտնի են։ Ես քաղաքակիրթ ձևի դիմում եմ գրել, դատախազին եմ գրել, դեպքը ներկայացրել եմ, փաստերն եմ ներկայացրել, ասել եմ, որ ոստիկանությանը տեսանյութ եմ տվել, տեսանյութը քրեական գործերին չեն կցել»։

«Այս ակցիայի նպատակն է գործի շուրջ հնչեղություն ապահովել։ Այն շարունակվելու է այլ պետական մարմինների դիմաց»,-ասաց հասարակական գործիչը։

Ինչո՞ւ է դատախազություն եկել հավկիթներով։ Չախոյանն ասաց՝ զուր են ոստիկաններ ուղարկել, քանի որ դրանք կոտրելու մտադրություն չունի։

«Պետք է իրենց փոխանցեմ, որ ձվին նայելով, հասկանան, թե իրենք ովքեր են։ Էդքան բան։ Քաղաքացին քաղաքակաիրթ ձևով դիմում է գրում, ընթացք չեն տալիս, քրեական գործին ընթացք չեն տալիս, իրենք արժանանալու են ձվի»,-ասաց Չախոյանը։

Նա ձվերով լի տուփը թողեց դատախազության շենքի ընդունարանում։

  • Կիսվել: