չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սգո օրը երաժշտություն միացնելու պատճառով Բաթումիի մի ռեստորանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Սգո օրը երաժշտություն միացնելու պատճառով Բաթումիի մի ռեստորանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 30-ին Բաթումիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի փաստով։

Հետաքննության տվյալներով՝ երիտասարդների երկու խումբ նախապես պայմանավորվել է, որ երաժշտությունը չեն միացնելու, քանի որ այդ օրը երկրում սուգ էր հայտարարված: Սակայն նրանցից մեկը ալկոհոլ օգտագործելուց հետո, այնուամենայնիվ, դրժել է խոստումը։ Դրա հետևանքով այցելուների միջև տեղի է ունեցել վիճահարություն, որը վերաճել է ծեծկռտուքի։

Խուլիգանության հոդվածքով նախաքննություն է սկսվել։
Հիշեցնենք, որ Վրաստանում շաբաթ սգո օր է հայտարարվել այն բանից հետո, երբ Գուդաուրիում ընկած պարապլաներայիններին օգնելու փորձ կատարած փրկարարական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել էր 9 մարդ։


  • Կիսվել: