հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի անկախության համար․ Օհանյան

Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի անկախության համար․ Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն գրառում է արել և իր ցավակցությունը հայտնել գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։ Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։
Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին»։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բժշկական կենտրոնում արձանագրվել է Սեյրան Սարոյանի մահը։ Սեյրան Սարոյանը 55 տարեկան էր։ 

  • Կիսվել: