երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Սևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ

Սևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ

Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՇՄ նախարարությունը:
 
«Այս նպատակով Սևանի իշխանի մանրաձկան գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։ Ներկայում իրականացվում են ծնողական կազմի տեսակավորման աշխատանքներ՝ առանձնացնելով վերարտադրության պատրաստ առանձնյակներին։
 
Այս գործողությունները ուղղված են Սևանի կողակի՝ որպես Սևանա լճի էկոհամակարգի առանցքային օղակի բնական պաշարների վերականգնմանը»,- նշված է ՇՄՆ հաղորդագրությունում։

  • Կիսվել: