երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սևանա լճում 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ. Էրիկ Գրիգորյան

Սևանա լճում 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ. Էրիկ Գրիգորյան

Սևանա լճից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա  միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ 2018 թվականի համեմատ այն պակաս է եղել 56 մլն խմ-ով:

Նախարարի խոսքով, Սևանի հետ կապված երկու կարևոր հարց կա` մակարդակի բարձրացումը և կեղտաջրերի հոսքի նվազեցումը։

Նրա խոսքով՝ Սևանն ունի 25-30 տարվա մաքրման ցիկլ, և 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ:

Էրիկ Գրիգորյանը նշեց՝ նախկինում կարծում էին, որ Սևանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող էր լճի որակական փոփոխության հանգեցնել, սակայն կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում այդ լուծումը բավարար չէ։

Անդրադառնալով լճի մակարդակի իջեցմանը՝  նախարարն ասաց, որ Սևանը տարիներ շարունակ տարբեր ճնշումների է ենթարկվել, բնականաբար, այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել լճի էկոհամակարգի վրա:

Էրիկ Գրիգորյանը նաև հայտնեց, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում այս տարի  խնայվել է 100 մլն խմ ստորերկրյա ջուր։

  • Կիսվել: