շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 161 միլիոն 783 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 161 միլիոն 783 հազար խորանարդ մետր ջուր

2021 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց  է թողնվել 161 միլիոն 783 հազար խորանարդ մետր ջուր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 5 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Այս տարվա հունվարից մինչ օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորգետնյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 133 միլիոն 107 հազար խորանարդ մետր ջուր։

  • Կիսվել: