Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբի համեմատ նվազել է 14 սանտիմետրով
2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա՝ 14 սանտիմետրով զիջելով նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին գրանցված նիշը, տեղեկացնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հաղորդվում է նաև, որ այս տարվա հունվարից մինչեւ դեկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 160 միլիոն 82 հազար խորանարդ մետր ջուր։ Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։