Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 21-27-ը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 21-27-ը:
Սևանա լճի մակարդակը2026 թվականի սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (27.09.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 42 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.622 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 27-ը ներառյալ՝ 175.234 մլն.մ³։


