Սերժ Սարգսյանը հոգնել է բոլորից և գերադասել իր ծննդյան օրը անց կացնել Ծաղկաձորում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին Ծաղկաձորում է: Ինչպես հայտնում են InfoPort.am-ի հանրապետականին մոտ աղբյուրները, նա Ծաղկաձոր է մեկնել իր ծծնդյան օրը, երբ տեսել է, որ իրեն շնորհավորել ցանկացող կուսակիցների թիվը շատ մեծ է:
«Նման բաների տրամադրություն չունի, որոշեց մեկնել Ծաղկաձոր` խուսափելու համար նման արարողակարգերից»,- պարզաբանեց մեր աղբյուրը: