ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեպտեմբերի 19-22-ը կանցկացվի հայ-ռուսական երիտասարդական համաժողով

Սեպտեմբերի 19-22-ը կանցկացվի հայ-ռուսական երիտասարդական համաժողով

Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովը կիրականացվի հետևյալ երեք ուղղություններով՝

կամավորական աշխատանք,

երիտասարդական ձեռներեցություն,

երիտասարդական տուրիզմ:

Համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, երիտասարդ առաջնորդներ, փորձագիտական և գործարար համայնքի, ինչպես նաև ՌԴ և ՀՀ երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովին մասնակցության համար հարկավոր է մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/43jccec6:

  • Կիսվել: