երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՍԱՏՄ մասնագետները վերահսկողություն են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում

ՍԱՏՄ մասնագետները վերահսկողություն են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ԱԱՏՄ աշխատակիցները խստացված ստուգայցեր են կատարել մանրամեծածախ առեւտրի 28 կետեր, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, 6 գրասենյակներ՝ արձանագրվել է 4 խախտում, բժշկական օգնության սպասարկում իրականացնող 2 կազմակերպություններ՝ 2 խախտում, 8 դեղատներ՝ 0 խախտում, 40 հանրային տրանսպորտ՝ 5 խախտում։

Տրվել են նախազգուշացումներ։

 

 

  • Կիսվել: