երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի կունենա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառում

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի կունենա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառում

2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու պար, կկազմակերպվի բերքահավաք և հյուրասիրություն: Բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութեր կտրամադրվեն այցելուներին, թեմայի շուրջ տեղի կունենան քննարկումներ: Այնուհետև, այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարելու և դիտելու թանգարանի մշտական ցուցադրութունը:

Միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից, հեռ.՝ (+374 77) 051-918:

  • Կիսվել: