Սանկտ Պետերբուրգում փլուզվել է մարզահամերգային համալիրի տանիքը․ աշխատակիցները կարող են փլատակների տակ լինել
Սանկտ Պետերբուրգում փլուզվել է «Պետերբուգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությունից: Հայտնում է NTV-ն։
Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել, աշխատակիցները կարող են փլատակների տակ լինել: Փլուզման մակերեսը դեռ հայտնի չէ:
Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ կա զոհ։ Տեղում աշխատում են փրկարարները։