շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Սանիթեքը» դիմում է միջազգային արբիտրաժ

«Սանիթեքը» դիմում է միջազգային արբիտրաժ

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ընկերության գրասենյակից։

«Որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ», - ասված է «Սանիթեք»-ի տարածած հաղորդագրության մեջ։

հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձում հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ ունեցած պայմանագրերը:  

Քաղաքապետի խոսքերով, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն առավել ցայտուն են դարձել 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: