չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգումը կշարունակվի 2023 թվականին

Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգումը կշարունակվի 2023 թվականին

Ավարտվել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման՝ 2022 թ. համար նախատեսված աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին այցելել են համալիրի տարածք՝ տեղում ստուգելու իրականացված աշխատանքների համապատասխանությունը նախագծին և ընդունելու կատարված աշխատանքները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գուգարաց թեմի առաջնորդը և վանքի հոգևորականը: Քննարկվել են 2022 թ.-ին իրականացված և 2023 թ.-ին նախատեսված աշխատանքները: Ընթացիկ տարում իրականացված Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքները գնահատվել են բավարար:

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման՝ 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքն ավարտված է. նորոգումը կշարունակվի 2023 թվականին:

  • Կիսվել: