Սամցխե-Ջավախքում արձանագրվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է akhaltskha.net-ը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 204 003 դեպք: Ապաքինվել է ևս 2 244 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 171 526: Կորոնավիրուսից մահացել է ևս 49 մարդ:
Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 002: Կարանտինային ռեժիմում 468 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 680 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 183-ը: Բացի այդ, դեկտեմբերի 17-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 981 նոր դեպք, ապաքինվել է 2 001 պացիենտ: