ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա տեղի է ունենում այսօր, և դա անհանդուրժելի է. ֆրանսիացի պատգամավորը՝ զոհված կին զինծառայողի խոշտանգումների մասին

Սա տեղի է ունենում այսօր, և դա անհանդուրժելի է. ֆրանսիացի պատգամավորը՝ զոհված կին զինծառայողի խոշտանգումների մասին

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն անդրադարձել է հայ զոհված կին զինծառայողի նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների խոշտանգումներին:

Նա մասնավորապես, Twitter-ի իր էջում նշել է. «Նա հայ է։ Նա անդամահատվել, բռնաբարվել և դանակահարվել է ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք նկարահանել և հրապարակել են իրենց հանցագործությունը: Սա տեղի է ունենում այսօր, և դա անհանդուրժելի է։

Ինչպես ես դատապարտում եմ Ռուսաստանի վայրագությունները Ուկրաինայում, այնպես էլ վրդովված եմ ադրբեջանական հանցագործություններից։

Չկան լավ ու վատ կողմեր, մեզ ցնցողներ և աչք փակողներ։ Կա բարեկամ երկիր Հայաստան,որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և մնացել միայնակ։ Ագրեսորին դատապարտելը, հարձակվողին աջակցելը արդիական է նաև Հայաստանի համար»:

  • Կիսվել: