Սա մի օրինակ է, թե ինչ է այս իշխանության համար է պատասխանատվությունը, օրենքներին հետևելը. Առաքելյան
Կառավարությունը այսօր որոշում է ընդունել ավտոկայանատեղիների գույների մասով, թե որ տեսակի կայանատեղին ինչ գույնով պետք է ներկվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Այս որոշումը ընդունել է, քանի որ 12.09.2023թ․ ԱԺ կողմից ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով սահմանված էր, որ կառավարությունը պետք է մինչև 03.04.2024թ․ (օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսում) երկու տողանոց որոշում ընդուներ։
Եվ հիմա այդ որոշումը ընդունել են օրենքով սահմանված ժամկետից 4,5 ամիս հետո:
Կառավարությունը երկու տողանոց որոշումը ընդունում է 10 ամսում, որի մասով ուներ օրենքով սահմանված 6 ամսվա պարտավորություն։
Սա մի օրինակ է, թե ինչ է ժամանակը այս իշխանության համար, ինչ է աշխատանքի արդյունավետությունը, ինչ է պատասխանատվությունը, օրենքներին հետևելը։
Եվ սրա համար որևէ մեկը չի պատժվելու, այլ շարունակելու են պենծիումմեկությամբ կառավարել երկիրը»,-նշել է նա։