հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են․ փաստաբան

Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են․ փաստաբան

Մամուլում 19.03.2021 թվականին տարածվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, որ Նազիկ Ամիրյանի կողմից խարդախության, կանխամտածված սնանկության, խաբեության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին նշվում է Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունում՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի 19.03.2021 թվականի մամուլին տված հաղորդագրության:

«Արձանագրում եմ, որ Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են,  ոչ մի աղերս չունեն օրենքի, իրավունքի և իրականության հետ: Սա հերթական հաշվեհարդարի փորձն է Արցախի հերոսի ընտանիքի նկատմամբ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»,- նշված է փաստաբանի հայտարարությունում:

Նշենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

  • Կիսվել: