շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին

Ռուսաստանից ժամանած զույգն իր շան հետ օգնել է «Սուրմալուում» աշխատող փրկարարներին

ՌԴ Կալինինգրադի մարզից Հայաստան տեղափոխված զույգը, իմանալով, որ «Սուրամլուի» ավերակներում կարող են ողջ մնացած մարդիկ լինել, վթարի հաջորդ օրը կամավոր եկել էվթարի վայր` իրենց հատուկ վարժեցրած շան միջոցով հայ փրկարարներին օգնելու։
Զույգի մասին ֆեյսբուքում գրել ու լուսանկարեր է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
 
«Զույգը Կալինինգրադում կամավորագրվել էր փրկարար ծառայությանը և շան հետ միասին անցել վերապատրաստումներ։ Նախկինում, Կալինինգրադում, իրենք սովորել էին աղետների ու պատահարների ժամանակ փրկրարաների հետ համագործակցության կարգը ու ստացել էին համազգեստ (գազարագույն շապիկներ), իսկ շունը վարժեցվել էր կորած անձանց որոնումների համար»,– գրել է Իոաննիսյանը` միաժամանակ առաջարկելով նման փորձ կիրառել նաև Հայաստանում` անհրաժեշության դեպքում գրագետ կերպով փրկարար ծառայությանն օգնելու համար։
 
«Իսկ շուն ունեցող քաղաքացիներին ԱԻՆ-ը պետք է առաջարկի, որ շներին սովորեցնեն մարդ որոնել։ Այդ շները կլինեն իրենց տներում, կապրեն սովորական տնական շան կյանքով, բայց աղետների դեպքում կկարողանան օգնել փրկարարներին։ Մենք սեյսմիկ ռիսկով երկիր ենք, մենք պետք է պատրաստ լինենք վատ սցենարների»,– գրում է Իոաննիսյանը։
Նշենք, որ ԱԻՆ–ից հաստատեցին Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեղեկությունը ՌԴ քաղաքացիների ու նրանց շան` որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու մասին։
 
 

  • Կիսվել: