Ռուբեն Վարդանյանի ազատության համար ակցիա անող քաղաքացիները քայլերթով հասան կառավարության շենք
Հաջակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մնացած հայերի բողոքի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳ նախարարության շենքի դիմաց հավաքվել են քաղաքացիներ, հանրային գործիչներ՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ վերջին դատական նիստի ընթացքից հրապարակված լուսանկարներով, որտեղ Վարդանյանը հյուծված տեսք ունի։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ակցիայի մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու են հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
«Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,-նշել էին նրանք։