հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար

«Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար

Իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանումն իրականացնելու համար Ռուսաստանը լռության ռեժիմ կխնդրի հակամարտող կողմերից, այդ թվում՝ Իսրայելից և Իրանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Իհարկե, տեղափոխման երթուղիները կտրամադրվեն Իսրայելին և ԱՄՆ-ին։ Մենք կխնդրենք, որ կողմերը հետևեն լռության ռեժիմին։ Ցանկանում եմ նաև երկու շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը, մեր գործընկերներին՝ ատոմային ոլորտի իրանցի աշխատակիցներին, և Հայաստանի կառավարությանը՝ նախորդ տարհանումներին աջակցելու համար, որովհետև մենք աշխատանքներն իրականացնում ենք Իրան-Հայաստան սահմանով»։

Հավելենք, որ «Ռոսատոմ»-ի ղեկավարը տարհանման հստակ ամսաթիվ չի նշել։

 

 

  • Կիսվել: