չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՌԴ-ում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

ՌԴ-ում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

  • Կիսվել: