հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացնող իրավապաշտպանների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացնող իրավապաշտպանների հետ

Սեպտեմբերի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանությանը կից ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում գործող «Հայ իրավապաշտպանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ, ովքեր փաստաբանական օգնություն են ցուցաբերում Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղի ունեցած հուլիսյան դեպքերի հետևանքով նախնական կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ համընդհանուր ջանքերով իրականացվող աշխատանքների շուրջ տարաբնույթ հարցեր։

  • Կիսվել: