շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ստեղծվել է էլ․ հարցաթերթիկ

ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ստեղծվել է էլ․ հարցաթերթիկ

Ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ։ Այս մասին նշված է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքայն էջում:

Հաղորդագրության մեջ ասված է. «Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։

Հարցաթերթիկի հղումը՝ https://clck.ru/Mx8HX ։

Ցանկացած դիմում մանրամասն ուսումնասիրվելու է մեր կոցմից։ Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից։

Նշենք նաև, որ էլ․հարցաթերթիկը կփոխարինի [email protected] էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։

Միևնույն ժամանակ կրկին նշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»։

  • Կիսվել: