երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ իրավապահները հայ հետախուզվողներ են հայտնաբերել. տղամարդը հետախուզվում էր անառակաբարո գործողությունների համար

ՌԴ իրավապահները հայ հետախուզվողներ են հայտնաբերել. տղամարդը հետախուզվում էր անառակաբարո գործողությունների համար

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 17.30-ին կամավոր բաժին է ներկայացել 39-ամյա Ռուբեն Ս.-ն, որը 2019 թ. օգոստոսի 5-ից ՌԴ Վլադիմիրի մարզի ՆԳՎ Վլադիմիր քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի /Անձնական ունեցվածքի գողությունը / մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 29-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2018 թ. մարտի 28-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի /Գողությունը/ մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 28-ին, ժամը 13.40-ին, Գյումրիի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի իր բնակարանից բերման է ենթարկվել 64-ամյա Սպարտակ Խ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 5-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի /Անառակաբարո գործողություններ/ մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: