հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների հարազատների և ոստիկանների միջև

ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների հարազատների և ոստիկանների միջև

Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Նշենք, որ ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:

Գերեվարվածների հարազատները պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։ Նրանք վրդովվեցին, որ շուրջ մեկ ժամ է այդտեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որեւէ մեկն ընդունելու՞ է, թե՞ ոչ, դեսպանը տեղու՞մ է, թե ոչ:

Ծնողներից մեկն ասաց. ՛՛Զանգեք, թող գան: Չե՞ն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Եթե իրենց երեխաները գերի լինեին, նույն ձե՞ւ էին լինելու՛՛:

Ի պատասխան՝ ոստիկաններից մեկը կոչ արեց ավելորդ լարվածություն չստեղծել, սակայն գերիների ծնողների, հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ, վիճաբանություն եղավ։ Ծնողները ցանկանում էին դեսպանատուն մտնել, բայց նրանց թույլ չէին տալիս:

Նշենք, որ այդ ժամանակ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խծաբերդում գերեվարվածների հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են իրականացնում, նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին՝ նշելով, որ այդ տարածքում ռուս խաղաղապահներ են կանգնած եղել իրենց զավակներին գերեվարելու ժամանակ, ուստի նրանք էլ պիտի պատասխան տան:

  • Կիսվել: