չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռադիկ Մարտիրոսյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական

Ռադիկ Մարտիրոսյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանի առաջարկությամբ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դարձել է ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական: Այս մասին այսօր Սաղյանը հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե նախագահության ղեկավար անձը՝ փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը և այլք տասը տարի և ավելի լինում են նախագահության անդամ, ըստ ակադեմիայի կանոնադրության՝ կարող են դառնալ նախագահի խորհրդատու, բայց, հաշվի առնելով Ռադիկ Մարտիրոսյանի առանձնահատուկ ներդրումը, մենք որոշել ենք նրան տեղափոխել նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Նա շարունակելու է իր գործունեությունն ակադեմիայում, և նրա խորհրդակցությունների կարիքն անձամբ ես, որպես նորընտիր նախագահ, ունեմ: Կարծում եմ՝ միշտ կստանամ կարևոր ու անհրաժեշտ խորհուրդներ՛՛:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից, իսկ Սաղյանը նախագահ է ընտրվել հունիսի 28-ին:

 

  • Կիսվել: