ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը Վայոց ձորի մարզում ծանոթացել է դպրոցների ու մանկապարտեզի շենքերի կառուցման ընթացիկ աշխատանքներին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ և ՏՄ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում, Եղեգիս համայնքի նույնանուն բնակավայրում, Վայք համայնքի Գոմք բնակավայրում միջնակարգ դպրոցների, ինչպես նաև Արենի համայնքի Ելփին բնակավայրում՝ համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով իրականավցող մանկապարտեզի շենքերի կառուցման աշխատանքների ընթացքին։
ՏՄ ղեկավարը վերստին ընդգծեց պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բոլոր շինարարարական աշխատանքների նկատմամբ հետևողական լինելու և դրանք խիստ վերահսկողության տակ պահելու կարևորությունը։
Հավելենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն առաջիկայում նման վերահսկողական այցերով ՀՀ տարբեր մարզերում կուսումնասիրի պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացիկ որակը»,-ասվում է հաղորդագրությունում: