շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ֆինանսավորման հնարավորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ֆինանսավորման հնարավորությունները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ֆինանսավորման հնարավորությունները։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, դեպարտամենտի մասնագետները ներկայացրել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, մինչ այժմ այս հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Իրականացվել է նախագծի կրկնակի տեխնիկատնտեսական և իրագործելիության գնահատականի քննարկում։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նպատակով հայտարարվել է և այժմ ամփոփման փուլում է միջազգային բաց մրցույթի նախաորակավորման գործընթացը։

Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ, որը ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ)։

 

  • Կիսվել: