չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քննարկվել են Հեռահաղորդակցության միջազգային միության հետ հետագա փոխգործակցության ծրագրերը

Քննարկվել են Հեռահաղորդակցության միջազգային միության հետ հետագա փոխգործակցության ծրագրերը

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Նատալիա Մոչուին։
 
Մեսրոպյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հանձնաժողովը կշարունակի համագործակցությունը՝ նպաստելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը։
 
Քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը նպաստող՝ ոլորտի կարգավորման մի շարք առաջնահերթ ուղղությունների մասով Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ հետագա փոխգործակցության ծրագրերը։

 

  • Կիսվել: