Քննարկվել են Երևանում կիրառվող թվայնացման գործիքներ և քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
Հանդիպել եմ Հայաստանի Շինարարների միության և «Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Քննարկել ենք Երևանում կիրառվող թվայնացման գործիքները, ինչպես նաև քաղաքաշինական ներդրումային ծրագրերը։ Այս ուղղությամբ կարևոր տեղեկատվությունն ու տվյալները, ինչպես գիտեք, հասանելի են gis.yerevan.am հարթակում։
Մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցությունը կարևոր նախապայման է քաղաքի զարգացման և առողջ ներդրումային միջավայրի ձևավորման համար։ Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս համադրել փորձն ու գաղափարները՝ ապահովելով Երևանի երկարաժամկետ և կայուն զարգացումը»,-նշել է նա։


