կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քննարկվել է Շիրակի մարզում «Թումո» նոր տուփերի բացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել է Շիրակի մարզում «Թումո» նոր տուփերի բացմանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման նախագծի ներկայացուցիչներին՝ գործարկման ղեկավար Տիգրան Բաղիյանին և ճարտարապետության և շինարարության բաժնի ղեկավար Շահե Սիմոնյանին։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի 9 բնակավայրերում 2022 թվականին «Թումո» նոր տուփերի բացմանը վերաբերող հարցեր։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի «Թումո» է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։
 
Ալբերտ Այվազյանը ողջունել է հյուրերին և նշել, որ մարզային իշխանությունները պատրաստ եմ համագործակցության և հնարավորությունների սահմաններում կանեն ամեն ինչ՝ աջակցելու կազմակերպությանը բնակավայրերում նոր «Թումո» տուփեր բացելու ուղղությամբ։
 
Շիրակի մարզում «Թումոն» գործում է 2015 թվականից` սկզբնական փուլում տեղավորվելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և 2021-ից տեղափոխվելով JHM հիմնադրամի օգնությամբ վերակառուցված, նախկին Ժողովրդական տան կամ առաջին թատրոնի շենք:
 
Մարզի բոլոր պատանիների համար «Թումոյի» կրթությունը հասանելի դարձնելու համար նախատեսվում է Գյումրու կենտրոնին կցել 9 տուփ` Ախուրյանում, Փանիկում, Արթիկում, Մարալիկում, Ամասիայում, Ազատանում, Երազգավորսում, Աշոցքում և Հացիկում, ինչը կիրականացվի 2022 թվականին` «Թումո» Հայաստան» ծրագրի շրջանակներում Եմենիջյան ընտանիքի նվիրատվության շնորհիվ:

  • Կիսվել: