շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ

Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ

Apple-ը Քիմ Քարդաշյանի հետ ներկայացրել է մոդելին պատկանող SKIMS ապրանքանիշի ֆիրմային գույներով Beats Fit Pro անլար ականջակալները։ Այս մասին գրում է Hypebae-ն։

Նորույթը համալրված է աղմուկի նվազեցմամբ, տարածական ձայնային ռեժիմով եւ Apple-ի սիրմային H1 չիպով։ Beats Fit Pro-ն հասանելի է երեք գույներով՝ Earth Brown, Moon Nude եւ Dune Beige:

«Ես ուզում էի հրաժարվել մտքից՝ ականջակալները պետք է վառ լինեն, որպեսզի հայտարարեն իրենց մասին։ Այս համագործակցությունն առանձնահատուկ է, քանի որ թույլ է տալիս միաձուլվել կամ առանձնանալ՝ կախված ձեր ցանկությունից։ Իսկ Beats-ը հայտնի է նրանով, որ ստեղծում է անհատականությունն արտահայտող իրեր», - պատմել է Քարդաշյանը։

  • Կիսվել: