երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

Քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

Քիչ առաջ Երևանի Մոնումենտի իր տանը ՆԳՆ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը։ Ըստ ականատեսների՝ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում Կարապետյանի տանը։

Նշենք, որ այսօր ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Մայր Աթոռ այցելելիս հարցազրույց էր տվել, որում, մասնավորապես, ասել էր. «Հայաստանում մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայոց եկեղեցու պատմությունը, հարձակվել է հայ ժողովրդի և եկեղեցու վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և ժողովրդի կողքին, այս ամենում ունենալու եմ իմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական ուժերը և գործիչները չհաջողեն, մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին»։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ նորից կպասիվացնենք։ Ընդ որում ընդմիշտ։ Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։

  • Կիսվել: