երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությանը

Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությանը

Հուլիսի 5-ին՝ ժամը 06։07-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ քարեր են ընկել ճանապարի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը։ 

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարեր

  • Կիսվել: