ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ճանապարհին. Այն միակողմանի փակվել է

Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ճանապարհին. Այն միակողմանի փակվել է

Ապրիլի 29-ին՝ ժամը 19։39-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը փակվել է։ Այս մասին  հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ). ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Կիսվել: