կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»

Քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղից տեղեկացանք, որ ադրբեջանցիները քանդել են Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Այս մասին տեղեկացանք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից. «Որ նայում ենք` գերեզմանոցը տեղում է` երեւում է, բայց իրենք շինություն են կառուցել՝ մնալու տեղ՝ կազարմա, էլի, անզեն աչքով տեսնում ես»: Այսինքն՝ հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել` ամրացել: Հիշեցնենք, որ Ներքին Հանդ գյուղի հին՝ Վերին Հանդ կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, 2022 թ. մարտի 14-ից գտնվում է թշնամու տնօրինության տակ:

Ադրբեջանցիներն այդ օրը հանգիստ անցել էին միջպետական սահմանը, եկել-հաստատվել գյուղի տարածքում: Կանաչեղեն հավաքելու բարձրացած Ներքին Հանդի գյուղացիներն իրենց գերեզմանոցի տարածքում անսպասելիորեն հայտնաբերել էին թշնամու 5 վրան ու ազատ ելումուտ անող ադրբեջանցի զինվորներ: 

Այդ օրվանից Ներքին Հանդը զրկվեց գերեզմանոց` իրենց հանգուցյալների շիրիմներին այցելելու, նոր մահացած հանգուցյալներին այնտեղ հուղարկավորելու հնարավորությունից, խմելու ջրի աղբյուրը հայտնվեց թշնամու հսկողության տակ, իսկ փաշինյանական իշխանությունը 3 տարի ոչինչ չի անում` մեր սուվերեն տարածքից թշնամուն դուրս վռնդելու համար:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: