ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քանաքեռավան գյուղի մոտ բեռնատար է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Քանաքեռավան գյուղի մոտ բեռնատար է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Перевернутый вследствие ДТП грузовой автомобиль (29 ноября 2022). Канакераван - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2022
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Ա․ Վ․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

  • Կիսվել: