ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ ՀՀ ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ ՀՀ ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Այս պահին ձյուն է տեղում Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

  • Կիսվել: