ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կսատարի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին

Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կսատարի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի և պատասխանատու այլ աշխատակիցների հետ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Զինվորի տանն էին՝ աշխատանքային այցով։Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացավ բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացրեց բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։ Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև բժշկական համալսարանի զարգացման հետագա ծրագրերը։

Կարևորելով և բժշկական բուհի և Զինվորի տան կարևորագույն առաքելությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին։

 

  • Կիսվել: