շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքապետարանի կողմից 16 և 8 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն տրվել՝ ֆոտոշոփի միջոցով շենք «տեղաշարժելով»

Քաղաքապետարանի կողմից 16 և 8 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն տրվել՝ ֆոտոշոփի միջոցով շենք «տեղաշարժելով»

Երեւանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 16 և 8 հարկանի շենքեր կառուցելու ապօրինի շինարարության թույլտվություն է տվել, նախագծի մեջ ֆոտոշոփի միջոցով շենք «տեղաշարժելով»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

«Համար 1 նկարում պատկերված է կադաստրի կոմիտեի քարտեզը, որը համապատասխանում է իրականությանը։

Իսկ համար 2 նկարում պատկերված է ֆոտոշոփով «տեղաշարժված» շենքը, որի ապօրինի շին. թույլտվություն հաստատել է հենց ինքը՝ Լևոն Հովհաննիսյանը»,- նշել է նա:

 

  • Կիսվել: