ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքացու կողմից գետը նետված աղբի գործով կազմվել է արձանագրություն

Քաղաքացու կողմից գետը նետված աղբի գործով կազմվել է արձանագրություն

Երևանի քաղաքապետարանի Լրատվական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արդեն լայն տարածում ստացած տեսանյութի կապակցությամբ (երբ աղբը թափվում է ջրանցքի մեջ) հայտնում եմ, որ հասցեն հայտնաբերվել է, կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք: 

Նաև հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ չսահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն»:

  • Կիսվել: