երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ

Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ողբերգական պայթյունի երրորդ օրը՝ վաղ առավոտից, քաղաքացիները կենտրոնի հարեւանությամբ ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների։

«Ես զոհերից ոչ մեկին չեմ ճանաչել։ Բայց եթե իմ հարազատներից մարդ չի տուժել, չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեմ, որովհետեւ իմ ազգի ցանկացած ներկայացուցիչ՝ բացի թշնամիներից ու ազգի դավաճաններից, հարազատ են։ Բոլոր զոհերն էլ իմ հարազատներն են։ Այսպես ես իմ հարգանքի տուրքը մատուցում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծաղիկներ խոնարհած քաղաքացիներից մեկը։

ԱԻՆ-ից նշել են, որ առեւտրի կենտրոնի հարեւանությամբ քաղաքացիները կարող են ծաղիկներ խոնարհել եւ մոմավառություն իրականացնել՝ ի հիշատակ զոհերի։

  • Կիսվել: