չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքացին առեւանգել է նախարարություններից մեկում աշխատող կնոջը, հետո ներկայացել բաժին

Քաղաքացին առեւանգել է նախարարություններից մեկում աշխատող կնոջը, հետո ներկայացել բաժին

Օրերս առեւանգման դեպք է տեղի ունեցել Երեւանում, գրում է Aravot.am-ը:

Նոյեմբերի 28-ին մի կին ոստիկանությանն ահազանգել է, որ Մյասնիկյան պողոտայում երկու անհայտ տղամարդիկ առևանգել են մի կնոջ։ Պարզվել է, որ Երեւանի բնակիչ Է.Խ.-ն իր երկու ընկերների հետ առևանգել է Մ. Ա.-ին, որն աշխատում է նախարարություններից մեկում։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կնոջն առեւանգած տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին, իսկ կինը հաղորդում է ներկայացրել։ Ընթանում է նախաքննություն։

  • Կիսվել: