Pullman Yerevan-ը Հայաստանի համար շատ սիմվոլիկ, իր ոլորտում նախադեպը չունեցող նախագիծ է, որը կբարձրացնի երկրի ներդրումային գրավչությունը․ Accor-ի ներկայացուցիչ
Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող պրեմիում դասի Pullman Living and Residences Yerevan համալիրում կայացավ առաջին շոու-ռւոմի բացման արարողությունը։ Առաջին իսկ հայացքից այցելուների ուշադրությունը գրավեց բնակարանի ընդգծված նրբաճաշակությունը և հարմարավետությունը։ Այն ամբողջովին արտացոլում է Pullman-ի յուրահատուկ փիլիսոփայությունը և համապատասխանում ընկերության բարձր որակական ստանդարտներին՝ սկսած բարձրորակ շինանյութերի ընտրությունից մինչև եվրոպական դիզայն։
Արարողության ժամանակ «Տեխնոտուն» և Accor ընկերությունների ներկայացուցիչները համալիրի առաջին բնակիչներին շնորհեցին Accor Ownership Benefits Program հավատարմության ծրագրի Platinum քարտեր, ինչը նրանց բազմաթիվ առավելություններ կտա աշխարհով մեկ շրջագայելու ժամանակ։ Քարտապանները կկարողանան օգտվել ներկայացուցչական լաունջներից, ճամփորդելիս անվճար բարձրացնել հյուրանոցային համարների կատեգորիան, նրանց հասանելի կլինի վաղ check-in-ի և ուշ check-out-ի հնարավորությունը, 20% զեխչ խմբի շուրջ 5700 հյուրանոցներում և րեզորթներում և շատ այլ արտոնություններ։
Pullman Yerevan-ի ռեզիդենտներին ընկերության կողմից նաև շնորհվեցին խորհրդանշական նվերներով հուշատուփեր՝ որոնց մեջ իր յուրահատկությամբ առանձնանում էին Արարատի պատկերով շարֆերը։ 
Ինչպես արարողության ընթացքում նշեց Վրաստանում և ԱՊՀ երկրներում Accor ընկերության գործառնական հարցերով փոխնախագահ Արոն Լիբինսոնը, Pullman-ը նոր կենսակերպ է բերում Հայաստան՝ այն հնարավորություն է ընձեռում բնակվել պրեմիում դասի համալիրում՝ միառժամանակ ստանալով հինգ աստղանի հյուրանոցներին համարժեք ծառայություններ։ Նրա խոսքով՝ համալիրի կառուցումը կբարձրացնի Հայաստանի տուրիստական գրավչությունը, քանզի հյուրընկալության ոլորտի եղած հնարավորություններին կավելանա ևս մեկ՝ շքեղ հինգ աստղանի հյուրանոց, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին պրեմիում սեգմենտի բնակֆոնդի և հյուրանոցների պահանջարկը երկրում մեծացել է։ «Սա Հայաստանի համար շատ սիմվոլիկ, իր ոլորտում նախադեպը չունեցող նախագիծ է»,- շեշտեց Լիբինսոնը ՝ խոստովանելով, որ Pullman Living and Residences Yerevan-ը իր տեսած ամենագեղեցիկ համալիրն է։
Նշենք, որ համալիրի 15 վերգենտնյա հարկերը արդեն կառուցված են, իսկ ամբողջությամբ այն շահագործման կհանձնվի 2027 թվականի դեկտեմբերին։
Pullman Living and Residences Yerevan-ը բաղկացած է չորս մասնաշենքից՝ որոնցից մեկը լինելու է երկարաժամկետ կացության համար նախատեսված հինգ աստղանի հյուրանոց, մնացյալը՝ պրեմիում դասի բնակարաններ։ Համալիրին հատկացված 20 հազար քառակուսի մետր տարածքից կառուցապատվում է միայն 4 հազար քառակուսի մետրը՝ այսինքն ընդամենը 20%-ը։ Իսկ մնացյալ 16 հազար քառակուսի մետրը լինելու են կանաչապատ և ընդհանուր օգտագործման տարածքներ։ Ընդ որում՝ կանաչապատ տարածքների մակերեսը կազմում է շուրջ 13 հազար քառակուսի մետր:
Lինելու է 70 մ երկարությամբ ինֆինիթի լողավազան, որը տարածաշրջանում գործող լողավազաններից ամենաերկարն է լինելու։ Բացի դրանից լինելու է առանձին մանկական լողավազան։ Լողավազանների մոտ իրականացվելու է պարտադիր փրկարարական հերթապահություն։ Բացօդյա տարածքում լինելու են նաև հեծանվուղի, վազքուղիներ, տարբեր սպորտաձևերի մարզադաշտեր։
Համալիրի ներսում լինելու են մանկական ժամանցի սենյակներ, 1200 քառակուսի մետր տարածքով SPA-զոնա (լողավազան, համամ, սաունա, աղի սենյակներ), 500 քառակուսի մետր տարածքով մարզասրահ, ռեստորան, սրճարան, բար, գեղեցկության սրահ, խանութ, դեղատուն, կոնֆերանս-սրահներ, co-working գոտի։
Համալիրը ապահովված է լինելու բնակիչների, հյուրերի և սպասարկող անձնակազմի համար առանձնացված ընդարձակ ավտոկայանատեղիներով։ Բնականաբար, կգործի նաև valet-parking ծառայությունը։
Համալիրը ունի նաև սեփական անվտանգության ծառայություն։
Այս հնարավորությունների մեծ մասից համալիրի բնակիչները օգտվելու են անվճար։ Նրանք միայն վճարելու են համալիրի սպասարկման վարձը և կոմունալ վճարները։ Իսկ վճարովի ծառայությունների համար նրանք ունենալու են ճկուն զեղչեր։
Համալիրն ապահովված է էլեկտրամատակարարման սեփական համակարգով՝ 5 Մվտ հզորությամբ գեներատորներով, ինչը հնարավորություն կտա ունենալ անխափան էլեկտրամատակարարում, նույնիսկ կենտրոնական համակարգի վթարների ժամանակ։ Համալիրն ունի նաև սառը ջրի սեփական ռեզերվուարներ։
Համալիրն օժտված է յուրահատուկ ինժեներական լուծումներով՝ ունի օդի մաքրման կենտրոնացված համակարգ, որը բնակարանները և հյուրանոցային համարները շուրջօրյա ռեժիմով ապահովում է մաքուր սենյակային ջերմաստիճանի օդով։ Ջեռուցման համակարգը թեև կենտրոնցված է, սակայն այն նախագծված է այնպիսի յուրահատկությամբ, որ յուրաքանչյուր բնակիչ կամ հյուրանոցի այցելու կարող է իր սեփական բնակարանից կամ համարից կառավարել այն։ Այսինքն՝ համալիրի բնակիչները և այցելուները կարող են իրենց նախասիրությամբ սահմանել իրենց տարածքի ջերմաստիճանը տարվա ցանկացած եղանակի։
Համալիրն օժտված է նաև հրդեհանվտանգության կատարյալ համակարգով։ Pullman-ի չափանիշներին համահունչ՝ բոլոր բնակարանները՝ հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով, ապահովված են լինելու երկուական աստիճանավանդակներով։ Շենքն ունի նաև ջրահեռացման սեփական համակարգ։
Շինարարական ողջ աշխատանքներն իրականացվում են Pullman բրենդի չափանիշներով՝ կառուցապատման ողջ ընթացքը վերահսկվում է ընկերության կողմից։ Համալիրը շահագործման հանձնելուց հետո Pullman-ը իր վրա կվերցնի նրա սպասարկման գործառույթը՝ համաձայն բրենդի համաշխարհային ճանաչում ձեռք բերած ստանդարտների։
Նշենք, որ Accor-ը հյուրընկալության ոլորտում ճանաչված և հեղինակավոր ֆրանսիական բրենդ է, որը իր շահագործման ներքո ունի 5700 օբյեկտ 110-ից ավելի երկրներում։ Իսկ Pullman-ը Accor ընտանիքի պրեմիում բրենդն է։


